ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄՈԲԲԻՍ
Mobile Rithm of your Life
.

SMS ծանուցում

Մեր թիմը մշակել է յուրօրինակ մի համակարգ` MOBIPACE www.mobipace.com.

MOBIPACE-ը համակարգ է` ստեղծված բջջային և վեբ տեխնոլոգիաների համակցությամբ, որի շնորհիվ ընկերությունները հնարավորություն են ստանում աշխարհի ցանկացած կետից (ինտերնետի առկայության դեպքում) իրականացնել SMS, WAP push և MMS հաղորդագրությունների ուղարկում անսահմանափակ թվով բջջային կապի բաժանորդների գրեթե ամբողջ աշխարհով:

Փաստացի, MOBIPACE-ը վեբ կայք է, որտեղ (գրանցվելուց հետո) հաճախորդները ստանում են համակարգի մուտքի հանարավորություն` վեբ ինտերֆեյսի միջոցով, որտեղ մեր ընկերության կողմից ներկայացված են համալիր ծառայություններ հիմնված բջջային տեխնոլոգիաների վրա:

MOBIPACE թույլ է տալիս`

  • ուղարկել ցանկացած թվով SMS, WAP push և MMS հաղորդագրություններ աշխարհի ավելի քան 200 երկրների բջջային կապի բաժանորդներին,
  • ուղարկողի անունը փոխարինել ընկերության անվանումով,
  • ներմուծել և դուրս հանել հաճախորնդերի տվյալների բազաները,
  • միավորել և դասակարգել հաճախորդների տվյալներն ըստ տարբեր խմբերի և ենթախմբերի,
  • ստեղծել հաղորդագրությունների շաբլոններ,
  • online ռեժիմում հետևել ուղարկված հաղորդագրությունների վիճակագրությանը և կարգավիճակին,
  • նշանակել որոշակի ժամանակացույց հաճախորդներին հաղորդագրություններ ուղարկելու համար (որոշակի օր և ժամ),
  • միաժամանակ ուղարկել հաճախորդների ողջ բազային մեկ ընդհանուր հաղորդագրություն, ինչպես նաև անհատական հաղորդագրություն յուրաքանչյուր հաճախորդին:

MOBIPACE-ի միջոցով Դուք կարող եք ուղարկել անհրաժեշտ կամ պարզապես հետաքրքիր տեղեկատվություն Ձեր հաճախորդներին, ծանոթներին, ընկերներին, աշխատակիցներին այն պայմանանով, որ տեղեկատվությունը վերջնական ստացողի համար հանդիսանում է պահանջված և SPAM չէ:

Այս համակարգի օգտագործման համար Ձեզ անհրաժեշտ է գրանցվել www.mobipace.com կայքում, որից հետո կարող եք օգտվել MOBIPACE ծառայությունից:

MOBIPACE համակարգում չկան որևէ լրացուցիչ վճարներ ծրագրային ապահովման օգտագործման կամ համակարգին միանալու համար: Դուք վճարում եք միայն ուղարկվող հաղորդագրությունների համար:

www.mobipace.com կայքում գրանցվելուց և կանխավճար կատարելուց հետո (հաղորդագրությունների որոշակի քանակի համար) Դուք կկարողանաք իրականացնել SMS, WAP push և MMS հաղորդագրությունների ուղարկում` վճարված գումարին համապատասխան:

 
Անվանման մասին | Պորտֆոլիո | Պրեմիում SMS | Պրեմիում Զանգ
Copyright © 2006-2010 Mobbis LLC