ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄՈԲԲԻՍ
Mobile Rithm of your Life
.

Rent a Server

ՄՈԲԲԻՍ ընկերությունը հագեցած է հզոր սերվերներով, որոնք սպասարկվում են բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետների կողմից: Մեր ընկերության կողմից ներկայացվող RENT A SERVER (“սերվերի վարձույթ”) ծառայությունը չունի իր նմանօրինակն ամբողջ աշխարհում:

Հայտնի է, որ եթե ընկերությունը վարձակալում է կամ ինքն է գնում քառանիշ կարճ համար SMS ակցիաների կազմակերպման համար, ապա նա պարտավոր է.

  • ինքնուրույն գնել սերվերներ, աշխատակազմում ընդգրկել սերվերների ադմինիստրացիայի և ծրագրային ապահովման համար բարձր որակավորում ունեցող տեխնիկական մասնագետներ: Իհարկե այս ամենի համար անհրաժեշտ են բավականաչափ ֆինանսական և ժամանակային միջոցներ:
  • կամ

  • գտնել գործընկեր կազմակերպութուն, որն ունի տեխնիկական սարքավորումներ և կարող է կազմակերպվող ծառայությունների համար իրականացնել տեխնիկական օգնություն

Բայց այս դեպքում գործընկեր կազմակերպությունն իր ծառայությունների համար վճար է գանձում (կախված հոսքի ծավալներից, հիմնականում ծառայությունից ստացված եկամտի 30%-50%-ի չափով): Ընդ որում, կազմակերպվող ակցիաների տեղեկատվական արշավը և գովազդն իրականացնում է կազմակերպիչ ընկերությունը:

Մեր ընկերությունն առաջարկում է ավելացնել Ձեր եկամուտները SMS ակցիաների կազմակերպումից մոտ 2 անգամ:

Մինիմալ ծախսերով Դուք կարող եք օգտագործել մեր տեխնիկական միջոցները և բարձրակարգ սպասարկումը, անկախ նրանից թե աշխարհի որ կետում եք Դուք գտնվում:

Դրա համար անհրաժեշտ է ինքնուրույն ձեռք բերել քառանիշ կարճ համար Ձեր երկրի բջջային կապի օպերատոր/ներից:

Այնուհետև մենք կիրականացնենք Ձեր քառանիշ կարճ համարի միացումը մեր տեխնիկական համակարգին և տեխնիկական սպասարկման բոլոր աշխատանքները` Ձեզ տրամադրելով ինտերնետային էջ, որի միջոցով Դուք կարող եք online ռեժիմում հետևել Ձեր նախագծերի վիճակագրությանը, ձևավորել բաժանորդներին հետ ուղարկվող հաղորդագրությունները և այլն:

Ընդ որում, Դուք ինքնուրույն կիրականացնեք կազմակերպչական և ֆինանասական փոխհարաբերությունները Ձեր բջջային կապի օպերատորների հետ:

 
Անվանման մասին | Պորտֆոլիո | Պրեմիում SMS | Պրեմիում Զանգ
Copyright © 2006-2010 Mobbis LLC