ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄՈԲԲԻՍ
Mobile Rithm of your Life
.

Վեբ ռեսուրսների և ծրագրային ապահովման մշակում

ՄՈԲԲԻՍ ընկերությունն առաջարկում է վեբ ռեսուրսների և ծրագրային ապահովման նախագծում և մշակում Ձեր ընկերության համար:

Վեբ ծրագրավորման ոլորտում ունեցած բազմամյա փորձի շնորհիվ մեր ընկերության մասնագետները Ձեզ համար կարող են մշակել ցանկացած բարդության վեբ կայք` հաշվի առնելով Ձեր ընկերության պահանջները:

Մենք կարող ենք մշակել Windows կամ UNIX պլատֆորմերով աշխատող վեբ կայքեր: Վեբ կայքի մշակման ընթացքում Ձեզ տրամադրվում են համալիր ծառայություններ (design, developing, implementing): Հանրավոր է նաև ASP.NET կամ AJAX տեխնոլոգիաների կիրառումը:

Մեր ընկերությունը փորձառու է նաև էլեկտրոնային ստորագրությունների միջոցով իրականացվող ներկորպորատիվ էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության մշակման և կիրառման բնագավառում: Էլեկտրոնային ստորագրությունը զգալիորեն արագացնում է փաստաթղթերի ստորագրման ընթացքը, հետևաբար` փաստաթղթերի շրջանառությունը: Նմանօրինակ համակարգերի մշակումն իրականացվում է վեբ ծրագրավորման միջոցով` հաշվի առնելով պատվիրատու ընկերության յուրահատկություններն ու պահանջները:

Մենք պատրաստ ենք մշակելու Ձեր ընկերության պահանջներին համապատասխանող վեբ կայք կամ այլ ծրագրային ապահովում հնարավորինս սեղմ ժամկետներում:

 
Անվանման մասին | Պորտֆոլիո | Պրեմիում SMS | Պրեմիում Զանգ
Copyright © 2006-2010 Mobbis LLC