ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄՈԲԲԻՍ
Image

ՄՈԲԲԻՍ-ի հիմնական առաջնահերթություններից է կադրային քաղաքականությունը: Այստեղ մենք առաջնորդվում ենք` «Կադրերը որոշում են ամեն ինչ» կարգախոսով:

Երկարատև և արդյունավետ գործունեությանը միտված ընկերության նպատակաուղղվածությունն ապահովվում է նաև կադրային պոտենցիալին հատկացվող ուշադրությամբ: Մենք ներգրավում ենք տաղանդավոր երիտասարդ մասնագետների, խրախուսում ենք պատասխանատու և ստեղծագործական ձիրք ունեցող աշխատակիցներին: Համախոհների ուժեղ, արհեստավարժ և միաձույլ թմի ձևավորումը մեր թիվ մեկ ռազմավարական խնդիրն է:

Կադրային քաղաքականությունը կառուցվում է հետևյալ սկզունքի վրա` «Ընկերության հաջողության մեջ է կայանում Աշխատակիցների ինքնադրսևորման, զարգացման և անձնական կարիքների բավարարման հնարավորությունը»: Մեր աշխատակիցները պետք է հպարտ լինեն, որ աշխատում են մեր ընկերությունում: Մենք հետաքրքրված ենք տաղանդավոր, ակտիվ և նպատակասլաց մասնագետների ներգրավմամբ:

Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր `

  • Արհեստավարժ են և կոմպետենտ
  • Ձգտում են զարգացման և ինքնակատարելագործման
  • Կարողանում են աշխատել թիմում
  • Աչքի են ընկնում բարձր պատասխանատվությամբ
  • Նախաձեռնող են և օժտված են ստեղծագործական մտածելակերպով

Եթե դուք հետաքրքրվեցիք մեր ընկերությունում աշխատանքի հնարավորությամբ, ուղարկեք մեզ Ձեր աշխատանքային նկարագիրը info@mobbis.am էլ. հասցեով:

Անվանման մասին | Պորտֆոլիո | Պրեմիում SMS | Պրեմիում Զանգ
Copyright © 2006-2010 Mobbis LLC