ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄՈԲԲԻՍ
Mobile Rithm of your Life
Image

ՄՈԲԲԻՍ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականի սեպտեմբերին:

Մեր գործունեության ոլորտն է բջջային և web կոմունիկացիաները:

Մեր առաքելությունն է տեղեկատվության կազմակերպումը և ինտերակտիվ կապի ապահովումը կազմակերպության և նպատակային լսարանի միջև:

Մեր խնդիրն է ստեղծել և զարգացնել մի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի արդյունավետ ղեկավարել տեղեկատվական հոսքերը, որոնք ինտերակտիվ կապ են ապահովում նպատակային լսարանի հետ` բջջային, web և այլ մեդիա ռեսուրսների միավորման և կենտրոնացման միջոցով:

Մեր սկզբունքներն ու փիլիսոփայությունն են հարգանք անձնական շահերի նկատմամբ, նրբանկատ և անկեղծ մոտեցում մեր գործընկերներին և տեղեկատվության բաժանորդներին:
Տեղեկատվության նկատմամբ անընդհատ աճող պահանջը և արագորեն զարգացող տեխնոլոգիաները դրդեցին մեզ ստեղծելու յուրահատուկ տեխնիկական համակարգ և ծրագրային ապահովում, որոնց օգտագործումը նոր հնարավորություններ է ընձեռում հաղորդակցման, ինչպես նաև ծառայությունների ու ապրանքների առաջադրման և դիրքավորման (promotion) ոլորտում: Ի տարբերություն ԶԼՄ-ների սովորական ուղիների, մենք ապահովում ենք կազմակերպության և հաճախորդների ինտերակտիվ շփման հնարավորությունը:

Կյանքը փոխվում է և հաշվի առնելով զարգացման տրամաբանությունը` մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք առանձին անհատի վրա, նկատի ունենալով մարդու ինքնադրսևորման և անհատականացման պահանջները:

Մեր տեխնոլոգիաների օգտագործումը Ձեր կազմակերպությանը հնարավորություն կընձեռի`

  • Հաստատել անհատականացված հաղորդակցում/հետադարձ կապ Ձեր հաճախորդների հետ,
  • Հրատապ և արդիական տեղեկությունները ժամանակին հասցնել Ձեր հաճախորդներին,
  • Ապահովել տեղեկատվության փոխանակությունը – երկխոսություն` կազմակերպության և հաճախորդի միջև,
  • Ժամանակին տեղեկություններ ստանալ հաճախորդների նախապատվությունների փոփոխության վերաբերյալ,
  • Ընդլայնել նպատակային լսարանը,
  • Ծառայությունների և ապրանքի առաջադրման և դիրքավորման (promotion) ոլորտում իրացնել նոր հնարավորություններ,
  • Վիճակագրությունն օգտագործել իրական ժանանակի ռեժիմում

Ի՞նչ հնարավորություններ է դա Ձեզ տալիս: Այդ հարցին կպատասխանեն Ձեր մասնագետները վաճառքի և մարքետինգի ոլորտում:

Մենք հանդիսանում ենք կապող օղակ զանգվածային լրատվության զանազան միջոցների միջև:

Մեր առաջնահերթ նպատակը նոր ազդակների հաղորդումն է, այլ ոչ թե գոյության կռիվը:

Դուք ստանում եք ժամանակակից, հարմար և արդյունավետ գործիք:

Մենք կօգնենք Ձեզ էական ազդեցություն գործել հաճախորդների վրա` հաշվի առնելով նրանց շահերը:

Անվանման մասին | Պորտֆոլիո | Պրեմիում SMS | Պրեմիում Զանգ
Copyright © 2006-2010 Mobbis LLC