Ստեղծման գաղափարը
2005թ.-ից ի վեր ՄՈԲԲԻՍ ընկերությունը համալիր ծառայություններ է մատուցում լրացուցիչ բջջային կոմունիկացիաների միջազգային շուկայում:
Ընկերության մուտքը հայաստանյան շուկա 2006թ.-ին ուղեկցվեց առաջարկի և պահանջակի մանրակրկիտ վերլուծությամբ, ինչի հետևանքով ի հայտ եկավ SMS ծանուցման գործիքների մշակման անհրաժեշտությունը:
Մեր ներկայիս և պոտենցիալ գործընկերների և հաճախորդների մեծամասնությունը ունեին որոշակի սահմանափակումներ իրենց հասանելի գործիքների լիարժեք օգտագործման համար բջջային հեռախոսահամարների սեփական տվյալների բազա ստեղծելիս:
Հետամուտ լինելով գործընկերության գաղափարին` ՄՈԲԲԻՍ ընկերությունը մշակել և օգտագործման է առաջարկում նոր գործիք` SMS Compass, որի շնորհիվ Ձեզ է հնարավորություն է տրվում օգտագործել բջջային հեռախոսահամարների հատուկ բազա, որոնց տերերն իրենք են ցանկություն հայտնել և բաժանորդագրվել տեղեկատվական բնույթի SMS հաղորդագրություններ ստանալուն:
Այս նոր ապրանքատեսակի մշակման և ստեղծման համար լրացուցիչ խթան հանդիսացավ հայկական գովազդի շուկայի վերլուծությունը: SMS Compass-ը հանդիսանում է էապես նոր ապրանք, որի հիմքում ընկած է տեղեկատվության նպատակաուղղված տրամադրումը միայն այն սպառողներին, ովքեր ունեն դրա կարիքը:
Դուք չեք ծախսում ավելորդ ոչ մի դրամ: Ձեր տեղեկատվությունը հասնում է հենց նրանց, ովքեր հանդիսանում են հենց Ձեր ապրանքների կամ ծառայության պոտենցիալ սպառողները:
Պոտենցիալ սպառողներն իրենք են գրանցվում SMS Compass համակարգում` նշելով այն բնագավառները, որոնց մասին ցանկանում են ստանալ տեղեկատվություն: Մանրամասներն` այստեղ:
SMS Compass-ը հասանելի է հայկական շուկայում մեր բոլոր գործընկերներ կազմակերպություններին: Համակարգից օգտվելու համար հարկավոր է գրանցվել:
Ձեր հարցերը կարող եք մեզ ուղղել նաև 22-03-55 հեռախոսահամարով: