ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄՈԲԲԻՍ
Mobile Rithm of your Life

SMS COMPASS

ՁԵՐ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Mobbis ընկերությունը ներկայացնում է SMS COMPASS տեղեկատվական համակարգը:

1. Ի՞նչ է սա:

Միանալով համակարգին Դուք բոլորովին անվճար կստանաք Ձեզ հետաքրքրող տեղեկությունները ակցիաների և զեղչերի մասին անմիջապես Ձեր բջջային հեռախոսին:

Համակարգն օգնում է կողմնորոշվել ապրանքներ գնելիս կամ ծառայությունից օգտվելիս` ապահովելով արագ և անմիջական կապ` ապրանք կամ ծառայություն առաջարկողի և գնորդի միջև:

SMS-Compass համակարգն աշխատում է միշտ: Համակարգն օգնում է Ձեզ կողմնորոշվել այն գովազդային տեղեկատվության հոսքի մեջ, որը մշտապես շրջապատում է մեզ ԶԼՄ-երի միջոցով:

SMS-Compass համակարգի հիմնական առավելությունները.
  1. Դուք ստանում եք միմիայն այն տեղեկատվությունը, որն ընտրում եք ինքներդ:
  2. Դուք ստանում եք տեղեկատվությունն անմիջապես Ձեր բջջային հեռախոսին: Պետք չէ այլևս զանգել, վազել խանութներով, լարված հեռուստացույց դիտել կամ ռադիո լսել` հույս ունենալով իմանալ Ձեզ հետաքրքրող զեղչերի կամ հատուկ առաջարկների մասին:
  3. Դուք ստանում եք տեղեկատվությունը կոնկրետ այն խանութից, ընկերությունից, բանկից, որն առաջարկում է տվյալ ապրանքը կամ ծառայությունը:
  4. Գրանցվելով համակարգում Դուք ստանում եք Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունն անվճար:
  5. Համակարգում գրանցվելուց հետո Դուք միշտ, ցանկացած պահի հնարավորություն ունեք դուրս գալու բաժանորդագրումից:
2. Ի՞նչպես գրանցվել

Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է SMS հաղորդագրության միջոցով ուղարկել լատիներեն А տառը 7500 կարճ համարին:

Ուշադրություն. տառը պետք է գրել լատիներեն ֆորմատով: Համոզվեք, որ Ձեր բջջային հեռախոսի մուտքագրման լեզուն անգլերենն է (English): Խնդիրներ առաջանալու դեպքում օգտվեք Ձեր բջջային հեռախոսի ուղեցույցից կամ զանգահարեք սպասարկող օպերատորի օգնության հեռախոսահամարին:

SMS հաղորդագրության միջոցով լատիներեն А տառը 7500 կարճ համարին ուղարկելուց երկու-երեք րոպեների ընթացքում Ձեր ուղարկած հայցը կմշակվի և Դուք կստանաք հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ.

Dzer haytn yndunvac e.
SMS COMPASS-I Volorty yntrelu hamar uxarkeq hamapatasxan

A1 – audio-video, kencaxain texnika
A2 – hagust, koshik
A3 – computers
A4 – bjjayin heraxosner
A5 – zarder, parfumeria
A6 – varker, avandner
A7 – Supermarketner

kam uxarkeq 55 ete uzum eq stanal bolor arajarkner@
SMS COMPASS

Ընտրեք Ձեզ հետաքրքրող ոլորտը և 7500 կարճ համարին ուղարկեք SMS համապատասխան կոդով: Օրինակ, եթե Ձեզ կհետաքրքրի աուդիո, վիդեո կամ կենցաղային տեխնիկայի վերաբերյալ ակցիաները և զեղչերը, ապա 7500 կարճ համարին պետք է ուղարկել А1:

Կամ եթե Ձեզ կհետաքրքրեն բոլոր տեսակի զեղչերն ու ակցիաները, ապա անհրաժեշտ է ուղարկել 55 թիվը 7500 կարճ համարին:

Մեկ SMS հաղորդագրությամբ Դուք կարող եք ուղարկել միայն նշված կոդերից որևէ մեկը: Այսինքն` եթե օրինակ Ձեզ կհետաքրքրեն ինչպես հագուստի, այնպես էլ համակարգչային տեխնիկայի զեղչերն ու հատուկ ակցիաները, ապա Դուք պետք է ուղարկեք 2 հաղորդագրություն: Առաջինով պետք է ուղարկեք А2 իսկ երկրորդով` А3

Բաժանորդագրվելուց հետո կստանաք SMS հետևյալ բովանդակությամբ.

Duq bajanordagrveciq ev
apagayum anvchar kstanq Dzez hetaqrqrox arajarkner@. 
Carayutyunic hrajarvel cankanalu depqum 7500 hamarin uxarkeq nuyn kod@
SMS COMPASS  

3. Ու՞մ կողմից և ի՞նչ հաղորդագրություններ եմ ես ստանալու:

Հետագայում Դուք կստանաք տեղեկություններ գործող և նախատեսվող զեղչերի և ակցիաների մասին: Դուք տեղեկությունը ստանում եք կոնկրետ այն խանութից, ընկերությունից, կամ բանկից որն առաջարկում է տվյալ ապրանքը կամ ծառայությունը: Հաղորդագրությունները կլինեն մոտավորապես հետևյալ բովանդակությամբ.

Անուն (ում կողմից է հաղորդագրությունը) XANUTI ANUN

Mer xanuty dektemberi 10-ic arajerkum e 10% zexj sarnaranneri hamar
Zangahareq 010 111111 kam ayceleq hetevyal  hasceov ….

4. Ծառայությունից հրաժարվելու հնարավորություն:

SMS COMPASS համակարգը Ձեզ հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի հրաժարվել ծառայությունից և դուրս գալ բաժանորդագրումից: Օրինակ, 7500 համարին ուղարկելով համապատասխանաբար А2 և А3 `Դուք բաժանորդագրվել եք հագուստի խանութներում և համակարգչային տեխնիկայի խանութներում առկա զեղչերի և ակցիաների մասին տեղեկություններ ստանալուն:

Սակայն, որոշ ժամանակ անց Դուք այլևս չեք ուզում ստանալ համակարգչային տեխնիկայի մասին տեղեկությունները:

Խնդիր չկա: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ևս մեկ անգամ 7500 կարճ համարին ուղարկել А3 և Ձեր համարը անմիջապես դուրս կգա համակարգիչային խանութների զեղչերի և ակցիաների մասին տեղեկություններ ստացող բաժանորդների ցանկից և Դուք կստանաք հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ.

Duq durs ekaq SMS COMPASS-i А3 bajanordneri cankic.
Cankutyan depqum karox eq krkin grancvel 7500 hamarin uxarkelov А3 
SMS COMPASS

Ձեր համարը կմնա միայն հագուստի խանութների ակցիաների և զեղչերի մասին տեղեկատվություն ստանալ ցանկացող բաժանորդների ցանկում:

Դուք մշտապես հնարավորություն ունեք ինչպես բաժանորդագրվել, այնպես էլ հրաժարվել բաժանորդագրումից, ընդ որում ցանկացած տիպի տեղեկությունների մասով: Եվ այդ ամենը այնքան անգամ, որքան կցանկանաք:

Դուք ինքներդ եք ընտրում, թե ինչն է Ձեզ հետաքրքրում և ինչի մասին Դուք կցանկանաք տեղեկացված լինել: Դուք կարող եք փոխել Ձեր ցանկությունները երբ կամենաք և քանի անգամ կամենաք:

Հարցերի դեպքում, զանգահարեք մեզ:
Հեռ. (374 10) 22-03-55

Ուշադրություն.բաժանորդագրվել SMS-Compass համակարգին կարող եք նաև բոլորովին ԱՆՎՃԱՐ: Դրա համար պարզապես պետք է զանգահարել 37410 22-03-55 հեռախոսահամարով: Նույն հեռախոսահամարով կարող եք նաև հրաժարվել բաժանորդագրումից:

SMS COMPASS

ՁԵՐ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Անվանման մասին | Պորտֆոլիո | Պրեմիում SMS | Պրեմիում Զանգ
Copyright © 2006-2010 Mobbis LLC